Category: Ուսանողական խորհուրդ
-

29.05-ին ԳՊԲՔ-ում ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ
•
29.05-ին ԳՊԲՔ-ում ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ էր Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողները հանդես եկան մասնագիտական ցուցադրություններով՝ ներկայացնելով ներարկման կատարման ճիշտ տեխնիկան , արյան ճնշման չափման գործնական հմտությունները ։ Իսկ այցելուները հնարավորություն ունեցան անձամբ մասնակցելու պրակտիկ գործընթացներին։ Այս նախաձեռնությունը կարևոր դեր ունի մասնագիտության հանդեպ գիտակցված հետաքրքրություն ձևավորելու գործում՝ բացահայտելով, թե որքան պատասխանատու և…
-

Մեր ուսանողները՝ կամավորական աշխատանքի առաջնագծում
•
ԳՊԲՔ-ի <<Դեղագործություն>> մասնագիտության ուսանողները ակտիվորեն մասնակցեցին կամավորական աշխատանքների՝ հանդես գալով որպես ապագա դեղագործներ։ Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են մասնագիտական ինքնազարգացման ճանապարհին՝ ուսանողներին հնարավորություն տալով կիրառել իրենց տեսական գիտելիքներն իրական աշխատանքային միջավայրում։ Շնորհավորում ենք մեր ուսանողներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ, շարունակական զարգացում և մասնագիտական հաջողություններ։ Շնորհակալություն ենք հայտնում Pharm Training Center-ին արդյունավետ…
-

Հետազոտական աշխատանքներ «Բուսաբանություն» և «Ֆարմակոգնոզիա» մոդուլներից
•
16.05-ին <<Դեղագործություն>> մասնագիտության 107 խմբի ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները «Բուսաբանություն» և «Ֆարմակոգնոզիա» մոդուլներից։ Հետազոտական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2024 թվականի սեպտեմբերին։ Ուսանողները զբաղվել են երկու արդիական թեմաների ուսումնասիրությամբ՝ Անանուխի տերևների մշակում, մանրադիտակային վերլուծություն, թուրմի պատրաստում և դրա արդյունավետության գնահատում՝ որպես կոսմետիկ միջոց։ Հալվեի տերևների մշակում, մանրադիտակային վերլուծություն, նրբաքսուքի պատրաստում…
-

Գյումրու պետական բժշկական քոլեջը շնորհավորում է Քույրական գործ մասնագիտության 101 խմբի ուսանողուհի…
•
Գյումրու պետական բժշկական քոլեջը շնորհավորում է Քույրական գործ մասնագիտության 101 խմբի ուսանողուհի Աննա Հովսեփյանին Կապան քաղաքի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի ակրոբատիկական ձևերի բաց առաջնությունում արժանապատվորեն հանդես գալու և պատվավոր երրորդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ։
-

Հանդիպում “Nor Luyce” Mentoring Center for Youth-ի հետ
•
12.05-ին ԳՊԲՔ-ում տեղի ունեցավ հանդիպում “Nor Luyce” Mentoring Center for Youth-ի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին 105, 106, 107 և 202 խմբերի ուսանողները։ Հանդիպման նպատակն էր նպաստել դեռահասների մոտ կայուն և նպատակային ապագայի ձևավորմանը՝ տրամադրելով աջակցություն, կողմնորոշում և մոտիվացիա մասնագիտական զարգացման ճանապարհին։
-

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺՔՈՒՅՐ
•
Սիրելի՛ բուժքույրեր, Մայիսի 12-ը ողջ աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր՝ ի նշան խորին գնահատանքի և հարգանքի նրանց նկատմամբ, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, հոգատարությամբ և պատասխանատվությամբ կանգնած են մարդու կյանքի ու առողջության պահպանման առաջնագծում։ Գյումրու պետական բժշկական քոլեջը, որպես բուժաշխատողների կրթման կարևորագույն ուսումնական հաստատություն, խորապես գիտակցում է բուժքրոջ…
-

ԳՊԲՔ-ում Միջազգային Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակում տեղի ունեցավ միջոցառում…
•
ԳՊԲՔ-ում Միջազգային Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակում տեղի ունեցավ միջոցառում, որի նպատակն էր խթանել ֆրանսերեն լեզվի ուսուցումը և ներկայացնել ֆրանկոֆոն մշակույթի բազմազանությունը։ Ուսանողները պատրաստել էին բազմաբովանդակ ծրագիր՝ ներառյալ ֆրանկոֆոն երկրների մշակույթին նվիրված շնորհանդեսներ, ֆրանսերեն լեզվով գրական և երաժշտական կատարումներ։ Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին ֆրանկոֆոն երկրների պատմությունն ու մշակույթը, ընդգծելով ֆրանսերեն լեզվի կարևորությունը…
-

Այց «Ֆարմատեք» դեղագործական արտադրական ընկերություն
•
Քույրական գործ մասնագիտության 201 խմբի ուսանողները կրթական այց կատարեցին «Ֆարմատեք» դեղագործական արտադրական ընկերություն՝ նպատակ ունենալով ավելի խորը ծանոթանալ դեղերի արտադրության գործընթացին: Այցի ընթացքում ուսանողները շրջեցին արտադրական տարածքներով, ականատես եղան դեղամիջոցների պատրաստմանը՝ հումքի ընդունումից մինչև վերջնական փաթեթավորում: Կազմակերպության մասնագետները ներկայացրեցին արտադրական տեխնոլոգիաները, օգտագործվող սարքավորումները, որակի հսկման մեխանիզմները և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման…
-

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ԳՊԲՔ-ի ուսանողուհի Մարիամ Սիմոնյանը իր տպավորիչ կատարումով հանդես եկավ…
•
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ԳՊԲՔ-ի ուսանողուհի Մարիամ Սիմոնյանը իր տպավորիչ կատարումով հանդես եկավ Գյումրու թիվ 45 դպրոցի կողմից կազմակերպված երգի մրցույթում։ Նա իր գեղեցիկ և զգացմունքային կատարումով արժանապատվորեն ներկայացրեց մեր քոլեջը։ Հպարտանում ենք Մարիամի տաղանդով և մաղթում ենք նրան նորանոր ստեղծագործական հաջողություններ:
-
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ
•
Այսօր Գյումրու պետական բժշկական քոլեջում անցկացվեց <<Բաց դռների օր>>, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան քոլեջի կրթական ծրագրերին, մասնագիտություններին և ընդունելության գործընթացին, ինչպես նաև մասնակցեցին մի շատ կարևոր միջոցառման, որի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց բժշկական մասնագիտությունների կարևորությանը, ինչպես նաև խոսվեց ինքնաբուժության վտանգների մասին։ Շեշտվեց, որ միայն բարձրորակ կրթություն ստացած մասնագետները կարող են…
-

Այց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն
•
Օրեր առաջ, ԳՊԲՔ-ի <<Դեղագործություն>> մասնագիտության 206 խմբի ուսանողները, ի դեմս դասախոս Ա. Իսահակյանի, այցելեցին «Արփիմեդ» դեղագործական ընկերություն, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու դեղերի արտադրության գործընթացը, այլև պարզելու դեղագործական ոլորտում ամենահետաքրքիր նորարարությունները և տեխնոլոգիաները: Ընկերության մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքներով աշխատանքի տարբեր ասպեկտների մասին՝ նոր դեղամիջոցների մշակումից մինչև որակի վերահսկողություն…
-

«Սան-Ստեֆանոյից մինչև այսօր, կամ պատմության դասերը…»
•
«Սան-Ստեֆանոյից մինչև այսօր, կամ պատմության դասերը…» Ապրիլի 23-ին ԳՊԲՔ-ում անցկացվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ խորապես ներշնչված պատմական հիշողությամբ և արդիական գնահատումներով։ Միջոցառման շրջանակում քննարկվեցին Հայոց ցեղասպանության քաղաքական և պատմական նախադրյալները, դրա ազդեցությունը ազգային ինքնության վրա, ինչպես նաև՝ այս օրերի մեր ազգային վերարժեւորման գործընթացում դրա ունեցած դերը։ Ելույթ ունեցան…
-

ASF Actions Santé Femmes
•
23.04-ին <<Քույրական գործ>> և <<Մանկաբարձական գործ>> մասնագիտությունների ուսանողները մասնակցեցին ֆրանսիական ASF Actions Santé Femmes կազմակերպության կողմից կազմակերպված հերթական սեմինարին։ Սեմինարավար՝ մանկաբարձուհի՝ Նոռա Քաբիող Թեմա՝ <<Կենցաղային պատահարներ>>
-

Pharm Training Center-ի հանդիպումը ԳՊԲՔ-ի շրջանավարտների հետ
•
22.04-ին Pharm Training Center-ը հանդիպում ունեցավ ԳՊԲՔ-ի շրջանավարտների հետ։ Հանդիպման ժամանակ շրջանավարտները տեղեկացան վերապատրաստման, հավաստագրման և կրեդիտավորված միջոցառումների մասին։
-

Սուրբ զատիկին նվիրված միջոցառում
•
Ապրիլի 19֊ին ԳՊԲՔ֊ի ուսանողները Շիրվանյան Երիտասարդական Կենտրոն Shirvanian Youth Center-ում Համազգային հայ կրթական և մշակութային միության(հիմնադրամ) Գյումրու գրասենյակի <<Դեպի էրգիր>>ազգային երգեցողության խմբի սաների հետ համատեղ անցկացրին Սուրբ զատիկին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին շատ հետաքրքիր փաստեր`կապված տոնի կարևորության և քրիստոնեական դաստիարակության հետ։
-

«Ինքնաբուժությունը Հայաստանում» թեմայով մեծածավալ կրթական միջոցառում
•
Օրեր առաջ ԳՊԲՔ-ում տեղի ունեցավ «Ինքնաբուժությունը Հայաստանում» թեմայով մեծածավալ կրթական միջոցառում։ Միջոցառումը ամփոփում էր <<Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա>> մոդուլի ուսումնառության արդյունքները և կառուցված էր ուսանողական հետազոտական աշխատանքի հիման վրա։ Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական դիտարկումները, վիճակագրական վերլուծությունները և առաջարկությունները՝ ուղղված ինքնաբուժության բացասական հետևանքների կանխարգելմանը։ Ներդրվել էին գործնական հատվածներ, դերային…
-

Այց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն
•
Օրեր առաջ, ԳՊԲՔ-ի <<Դեղագործություն>> մասնագիտության 302 խմբի ուսանողները, ի դեմս դասախոս Ա. Իսահակյանի, այցելեցին «Արփիմեդ» դեղագործական ընկերություն, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու դեղերի արտադրության գործընթացը, այլև պարզելու դեղագործական ոլորտում ամենահետաքրքիր նորարարությունները և տեխնոլոգիաները: Ընկերության մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքներով աշխատանքի տարբեր ասպեկտների մասին՝ նոր դեղամիջոցների մշակումից մինչև որակի վերահսկողություն…
-

Սիրելի՜ Կանայք, Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողական խորհուրդը սիրով շնորհավորում է ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ…
•
Սիրելիներս, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով: Դուք արժանի եք ամենագեղեցիկ ու անկեղծ շնորհավորանքներին։ Թող որ ձեր ժպիտները երբեք չխամրեն, իսկ երջանկությունը լինի ձեր կյանքի մշտական ուղեկիցը։ Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր ցանկանում ենք, որ երբեք ձեզ միայնակ չզգաք, իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ…
-

<<Ապրիլմեկյան կատակներով>> հարուստ բովանդակալից միջոցառում
•
ԳՊԲՔ-ի ուսանողները գրադարանի խորհրդի հետ համատեղ Մարզային գրադարանում անցկացրին <<ապրիլմեկյան կատակներով>> հարուստ հետաքրքիր և բովանդակալից միջոցառում։
-

Ուսանողական խորհրդի 14-րդ կոնֆերանս
•
Գյումրու պետական բժշկական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ քոլեջի ուսանողական խորհրդի 14-րդ կոնֆերանսը։ Կոնֆերանսի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվեց նախագահությունը։ Նախագահությունն իր կազմից փակ քվեարկությամբ ընտրեց ուսանողական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ։ Կոնֆերանսին հրավիված էին քոլեջի տնօրեն` Մ.Մարտիրոսյանը, տնօրենի օգնական` Մ. Մարտիրոսյանը, ուսումնական հարցերով փոխտնօրեն՝ Շ. Հակոբյանը, դաստիարակչական հարցերով փոխտնօրեն`Ք. Վանոյանը, կրթության…
