Քույրական գործ մասնագիտության 201 խմբի ուսանողները կրթական այց կատարեցին «Ֆարմատեք» դեղագործական արտադրական ընկերություն՝ նպատակ ունենալով ավելի խորը ծանոթանալ դեղերի արտադրության գործընթացին:

Այցի ընթացքում ուսանողները շրջեցին արտադրական տարածքներով, ականատես եղան դեղամիջոցների պատրաստմանը՝ հումքի ընդունումից մինչև վերջնական փաթեթավորում:

Կազմակերպության մասնագետները ներկայացրեցին արտադրական տեխնոլոգիաները, օգտագործվող սարքավորումները, որակի հսկման մեխանիզմները և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման կարևորությունը: Ուսանողներին հատկապես հետաքրքրեց դեղերի ստերիլության ապահովման գործընթացը և որակի վերահսկման լաբորատոր աշխատանքները:
Այցը ուսանողների համար եղել է կարողության ձևավորում՝ հնարավորություն տալով տեսական գիտելիքները կապել իրական արտադրական գործունեության հետ: Այսպիսի հանդիպումները նպաստում են մասնագիտական կողմնորոշմանը և ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը:
Թողնել պատասխան