«Ինքնաբուժությունը Հայաստանում» թեմայով մեծածավալ կրթական միջոցառում

Օրեր առաջ ԳՊԲՔ-ում տեղի ունեցավ
«Ինքնաբուժությունը Հայաստանում» թեմայով մեծածավալ կրթական միջոցառում։
Միջոցառումը ամփոփում էր <<Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա>> մոդուլի ուսումնառության արդյունքները և կառուցված էր ուսանողական հետազոտական աշխատանքի հիման վրա։
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական դիտարկումները, վիճակագրական վերլուծությունները և առաջարկությունները՝ ուղղված ինքնաբուժության բացասական հետևանքների կանխարգելմանը։ Ներդրվել էին գործնական հատվածներ, դերային խաղեր, իրավիճակային վերլուծություններ և դեղագործական խորհրդատվության մոդելավորումներ, որոնք նպաստեցին թեմայի լիարժեք ըմբռնմանը։
Ուսանողները կրթական բաժնից զատ ներկայացրեցին նաև իրենց ձեռագործ աշխատանքները, հուշանվերների տեսքով և իրազեկող հուշաթերթիկներով։
Նման նախաձեռնությունները վկայում են մեր քոլեջի ուսանողության մեծ հետաքրքրվածության մասին, իրենց կարողությունները ձևավորելու , քննադատորեն մտածելու և հանրային առողջության հարցերում պատասխանատվություն ունենալու կարողության մասին։
Միջոցառման հեղինակ՝ Ա. Իսահակյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով