Category: Միջոցառումներ
-

Բուժաշխատողների օր
•
Սիրելի գործընկերներ` բժիշկնե՛ր, բուժքույրե՛ր, մայրապետներ, առողջապահական գործի կազմակերպիչնե՛ր, Գյումրու պետական բժշկական քոլեջի տնօրենությունը շնորհավորում է բոլորիդ` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ։ Ձեր դժվարին աշխատանքի իրական գնահատականը տասնյակ փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմագին ժպիտներն ու հոգուց բխած շնորհակալական խոսքերը։ Բժիշկ դառնալու ճանապարհը երկար է ու դժվարին, այն պարզապես մասնագիտություն չէ, այլ` կոչում։…
-

Մայիսի 31֊ին Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին…
•
Մայիսի 31֊ին Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին <<Կարապետ Հովսեփյան>> հիմնադրամի սահմանած մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսությանը,որը նախաձեռնել էր ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը։ Ներկա էին գիտամշակութային դեմքեր`գիտնական֊փիլիսոփա և բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի ընկերները,համախոհները,նախկին ուսանողները,հարազատմերը,ովքեր հանդես եկան հետաքրքիր փաստերով և գեղեցիկ հուշերով։ Մրցանակը շնորհվեց տաղանդաշատ բանաստեղծուհի Սոնա Անտոնյանին. նա իր <<Կոր գծեր>> գրքում…
-

Շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը!
•
Շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը։ Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը: Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:
-

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺՔՈՒՅՐ
•
Սիրելի՛ բուժքույրեր, Մայիսի 12-ը ողջ աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր՝ ի նշան խորին գնահատանքի և հարգանքի նրանց նկատմամբ, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, հոգատարությամբ և պատասխանատվությամբ կանգնած են մարդու կյանքի ու առողջության պահպանման առաջնագծում։ Գյումրու պետական բժշկական քոլեջը, որպես բուժաշխատողների կրթման կարևորագույն ուսումնական հաստատություն, խորապես գիտակցում է բուժքրոջ…
-

ԳՊԲՔ-ում Միջազգային Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակում տեղի ունեցավ միջոցառում…
•
ԳՊԲՔ-ում Միջազգային Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակում տեղի ունեցավ միջոցառում, որի նպատակն էր խթանել ֆրանսերեն լեզվի ուսուցումը և ներկայացնել ֆրանկոֆոն մշակույթի բազմազանությունը։ Ուսանողները պատրաստել էին բազմաբովանդակ ծրագիր՝ ներառյալ ֆրանկոֆոն երկրների մշակույթին նվիրված շնորհանդեսներ, ֆրանսերեն լեզվով գրական և երաժշտական կատարումներ։ Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին ֆրանկոֆոն երկրների պատմությունն ու մշակույթը, ընդգծելով ֆրանսերեն լեզվի կարևորությունը…
-

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ԳՊԲՔ-ի ուսանողուհի Մարիամ Սիմոնյանը իր տպավորիչ կատարումով հանդես եկավ…
•
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ԳՊԲՔ-ի ուսանողուհի Մարիամ Սիմոնյանը իր տպավորիչ կատարումով հանդես եկավ Գյումրու թիվ 45 դպրոցի կողմից կազմակերպված երգի մրցույթում։ Նա իր գեղեցիկ և զգացմունքային կատարումով արժանապատվորեն ներկայացրեց մեր քոլեջը։ Հպարտանում ենք Մարիամի տաղանդով և մաղթում ենք նրան նորանոր ստեղծագործական հաջողություններ:
-

«Սան-Ստեֆանոյից մինչև այսօր, կամ պատմության դասերը…»
•
«Սան-Ստեֆանոյից մինչև այսօր, կամ պատմության դասերը…» Ապրիլի 23-ին ԳՊԲՔ-ում անցկացվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ խորապես ներշնչված պատմական հիշողությամբ և արդիական գնահատումներով։ Միջոցառման շրջանակում քննարկվեցին Հայոց ցեղասպանության քաղաքական և պատմական նախադրյալները, դրա ազդեցությունը ազգային ինքնության վրա, ինչպես նաև՝ այս օրերի մեր ազգային վերարժեւորման գործընթացում դրա ունեցած դերը։ Ելույթ ունեցան…
-

«Ինքնաբուժությունը Հայաստանում» թեմայով մեծածավալ կրթական միջոցառում
•
Օրեր առաջ ԳՊԲՔ-ում տեղի ունեցավ «Ինքնաբուժությունը Հայաստանում» թեմայով մեծածավալ կրթական միջոցառում։ Միջոցառումը ամփոփում էր <<Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա>> մոդուլի ուսումնառության արդյունքները և կառուցված էր ուսանողական հետազոտական աշխատանքի հիման վրա։ Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական դիտարկումները, վիճակագրական վերլուծությունները և առաջարկությունները՝ ուղղված ինքնաբուժության բացասական հետևանքների կանխարգելմանը։ Ներդրվել էին գործնական հատվածներ, դերային…
-

<<Ապրիլմեկյան կատակներով>> հարուստ բովանդակալից միջոցառում
•
ԳՊԲՔ-ի ուսանողները գրադարանի խորհրդի հետ համատեղ Մարզային գրադարանում անցկացրին <<ապրիլմեկյան կատակներով>> հարուստ հետաքրքիր և բովանդակալից միջոցառում։
-

Պոեզիայի միջազգային օրը ԳՊԲՔ-ում
•
Մարտի 21-ին ԳՊԲՔ-ի ուսանողները հանդիպում ունեցան Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի ստեղծագործողների հետ։ Միջոցառումը նվիրված էր պոեզիայի օրվան։ Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ ստեղծագործություններ, ընթերցվեցին հատվածներ պատմվածքներից։ Միջոցառումը հագեցած էր և ուսուցանող։ Ներկա էին՝ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, <<Եղեգան փող>> գրական ամսաթերթի գլխավոր խմբագիր Ռոզա…
-

Ռուսատանի գիտության օրվան նվիրված միջոցառում
•
Փետրվարի 7-ին, ՇՊՀ-ում անցկացվեց Ռուսատանի գիտության օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ԳՊԲՔ-ի ուսանողները։ Միջոցառումը համեմվեց հետաքրքիր քիմիական փորձերով:
-
Սեմինար <<Տեղեկատվական անվտանգություն և ցանցային հիգիենա>> թեմայով
•
Օրեր առաջ, ԳՊԲՔ-ում տեղի ունեցավ սեմինար <<Տեղեկատվական անվտանգություն և ցանցային հիգիենա>> թեմայով։ Բանախոս՝ ՇՊՀ-ի դասախոս, ՏՏ մասնագետ Գևորգ Ասատրյան
-

Դիպլոմների հանձնման արարողություն
•
Գյումրու պետական բժշկական քոլեջում տոնական տրամադրությունը շարունակվում է։ Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ տեղի ունեցավ “Քույրական գործ” և “Մանկաբարձական գործ” բաժինների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ։
-

Դիպլոմների հանձնման արարողություն
•
15.07-ին Գյումրու պետական բժշկական քոլեջում տիրում էր տոնական տրամադրություն։ Տեղի ունեցավ “Դեղագործական գործ” բաժնի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում և մաղթում ենք ձեզ բարի երթ։
-

•
Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ոչ միայն քոլեջում, այլև քաղաքում կազմակերպվող հետաքրքիր միջոցառումներին։ Հուլիսի 6-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը հյուրընկալեց Չեխիայից ժամանած “Օստրավիան” երգչախմբին (թվով 35 երգիչների). ծրագրում` չեխական ժողովրդական երգեր։ Ունկնդիրները մեծ բավականություն ստացան, իսկ վերջում ուսանողներն ավելի մոտիկից սկսեցին շփվել և հաղորդակցվել հյուրերի հետ։ Այդ…
-

•
Գյումրու պետական բժշկական քոլեջում խնկարկվեց հիշատակի բուրվառ նվիրված քոլեջի (նախկինում Լենինականի բժշկական տեխնիկում 1937թ.) հիմնադիր տնօրեն Մովսես Միքայելի Պողոսյանին։ Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պատվարժան հյուրեր, որդիները` Էդուարդ և Միքայել Պողոսյանները, հարազատները։ Միջոցառումը շարունակվեց դահլիճում. այն շատ հուզիչ էր, հուշեր արթնացնող և պարտավորեցնող, քանզի մարդն իր գործով կամրջում է անցյալն ու…
-

Դիպլոմների հանձնման արարողություն
•
Տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին
-

Այցելություն Ֆարմատեք դեղագործարան
•
Ավարտական կուրսերի դեղագործները հնարավորություն ունեցան այցելելու Ֆարմատեք դեղագործարան։Ծանոթացան դեղագործարանում արտադրվող ինֆուզիոն հեղուկների արտադրությանը` GMP պահանջներին համապատասխան։
-

Բաց դռների օր, մասնագիտական կողմնորոշում
•
Գյումրու պետական բժշկական քոլեջը “Բաց դռների օր ” միջոցառման շրջանակներում ս/թ մայիսի 19-ին կազմակերպել է դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հետ հանդիպում։ “Բաց դռների օր ” միջոցառման ծրագրում ներկայացրել են’ Քոլեջի մասնագիտությունները Քոլեջի կրթական ծրագրերը Ծանոթացրել են քոլեջի սկզբունքներին և գաղափարներին Ներկայացրել են ընդունելության գործընթացը։ Աշակերտները հնարավորություն են ունեցել…
-

«Ի՞նչ է տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնություն»
•
«Գյումրու պետական բժշկական քոլեջի» և «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ վարպետության դաս «Ի՞նչ է տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնություն» թեմայով։ Դասն անցկացրին ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգ Արթուր Մելքոնյանը, «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Կարինե Մխիթարյանը, դիաբետիկ խնամքի պարագաների մասնագետ, հաճախորդների սպասարկման կենտրոնի ղեկավար Սառա…
-

Շրջայց Մատենադարանում
•
Ֆարմակոգնոզիա մոդուլի ավարտին Գյումրու պետական բժշկական քոլեջի դեղագործական բաժնի 202 և 106 խմբի ուսանողների համար կազմակերպվեց շրջայց Մատենադարան։ Այցի նպատակն էր ծանոթանալ բժշկությանը և դեղագործությանը վերաբերող հնագույն արժեքներին։ Ուսանողները ծանոթացան Դիոսկորիդի «Դեղամիջոցների մասին» հունարեն բնագրի պատառիկին 6-7դ,Դեղաբուսակին 18դ։ Ներկայացվեց հնագույն մատենագրությունները՝արաբերեն գրերով պապիրուս,8րդ դ հին Եգիպտական Էբերսի պապիրուսը, մագաղաթյա գրվածքները,…
-

Միջոցառում՝ նվիրված սիրո երգիչ Սայաթ֊Նովային
•
101 խմբի ուսանողների մոտ անցկացվեց ուսուցողական դաս֊միջոցառում՝նվիրված սիրո անզուգական երգիչ Սայաթ֊Նովային։Ներկա էին 102,103,104,105,107,202 խմբի ուսանողները,տնօրենությունը,դասախոսներ,նաև ծնողներ։Միջոցառումն անցավ հետաքրքիր և բարձր մակարդակով՝մերթընդմերթ զուգակցվելով ֆիլմից ընտրված համապատասխան հատվածներով։ Դասախոս’ Սուսաննա Վիրաբյան
-

Ինքնախտորոշումը և առողջ սննդակարգը, որպես պատասխանատու ինքնաբուժության կարևոր բաղադրիչներ
•
Տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ)-ի կենսա-քիմիայի ամբիոնի դասախոս Պետրոսյան Լիլիթի և Դեղագործական քիմիա բաժնի ուսանողներ Ծովինար Հայրապետյանի ու Ինեսսա Համբարյանի հանդիպումը քոլեջի ուսանողների հետ։ Թեմա՝ Ինքնախտորոշումը և առողջ սննդակարգը, որպես պատասխանատու ինքնաբուժության կարևոր բաղադրիչներ: Մեղվի կենսագործունեության արգասիքների կիրառությունը բժշկության մեջ:
-

«Հանուն կանանց առողջության»
•
«Հանուն կանանց առողջության» ՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար Մանկաբարձական գործ մասնագիտության ուսանողների համար Գինեկոլոգ՝ Կարոլին Բուաշու, Մանկաբարձուհի՝ Լորա Մորետտի, թեմա՝ «Կոնքային առաջադրությամբ բնական ճանապարհով ծննդաբերությունը»:




