ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՍԻՐԵԼԻ՛ ԲՈՒԺՔՈՒՅՐ

Սիրելի՛ բուժքույրեր,
Մայիսի 12-ը ողջ աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր՝ ի նշան խորին գնահատանքի և հարգանքի նրանց նկատմամբ, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, հոգատարությամբ և պատասխանատվությամբ կանգնած են մարդու կյանքի ու առողջության պահպանման առաջնագծում։
🏥Գյումրու պետական բժշկական քոլեջը, որպես բուժաշխատողների կրթման կարևորագույն ուսումնական հաստատություն, խորապես գիտակցում է բուժքրոջ դերի բացառիկ նշանակությունը առողջապահական համակարգում։ Մենք հպարտ ենք, որ տարիներ շարունակ պատրաստում ենք բանիմաց, նվիրված և բարեխիղճ բուժքույրեր, ովքեր իրենց տեղն են գտնում հիվանդանոցներում, բուժկենտրոններում և կլինիկաներում՝ դառնալով մարդկանց աջակցող ուժը ամենադժվար պահերին։
🩺Այս օրը ևս մեկ հնարավորություն է գնահատելու ոչ միայն արդեն կայած մասնագետներին, այլև ոգեշնչելու ապագա բուժքույրերին՝ ընտրած ճանապարհի կարևորությունն ու պատասխանատվությունը լիովին գիտակցելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժքույրերին նվիրված և մարդասիրական աշխատանքի համար։ Մաղթում ենք ձեզ առողջություն, համբերություն և մասնագիտական զարգացում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով