Մեր մասին

Գյումրու պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 1937թ.: Հիմնադրման օրվանից Քոլեջը մշտապես եղել և մնում է Շիրակի մարզի միակ պետական բժշկական ուսումնական հաստատությունը:
1937թ. հիմնադրվել է որպես Լենինականի բժշկական միջնակարգ դպրոց, այնուհետև վերանվանվել է.

  •  ՀՍԽՀ Առժողկոմատի ֆելդշերա-մանկաբարձական դպրոց
  • Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության Լենինականի բժշկական ուսումնարան
  • ՀՀ Առողջապահության մինիստրության Կումայրիի բժշկական ուսումնարան
  • ՀՀ Առողջապահության մինիստրության Գյումրիի բժշկական ուսումնարան
  • Գյումրու պետական բժշկական քոլեջ՝ 2004թ.-ից

Քոլեջի գործունեությունն ուղղված է եղել տարածաշրջանում, ինչպես նաև հանրապետությունում և հանրապետությունից դուրս, միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստման և
աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման, կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի սոցիալ- տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշների համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության
ապահովմանը: Քոլեջը տարածաշրջանում հայտնի է ոչ միայն իր ավանդույթներով, այլև հարուստ տարեգրությամբ:
Այստեղ են ավարտել և հետագա շարունակական կրթություն ստացել հանրապետությունում ճանաչված առողջապահության շատ երախտավոր բժիշկներ: Մինչ այսօր էլ քոլեջն ավարտած լավագույն շրջանավարտներն
իրենց կրթությունը շարունակում են հանրապետության տարբեր բուհերում:
Քոլեջում դասավանդում են բարձրագույն, ինչպես նաև ոլորտային միջին մասնագիտական կրթությամբ, գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող արդի ծրագրերով վերապատրաստված մասնագետներ:
Քոլեջում ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Քույրական գործ
  2. Ատամնատեխնիկական գործ
  3. Դեղագործություն
  4. Մանկաբարձական գործ
  5. Բուժական կոսմետոլոգիա

Կրթությունն իրականացվում է անվճար և վճարովի հիմունքներով, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով: