29.05-ին ԳՊԲՔ-ում ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ

29.05-ին ԳՊԲՔ-ում ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ էր🤩
Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողները հանդես եկան մասնագիտական ցուցադրություններով՝
🔹 ներկայացնելով ներարկման կատարման ճիշտ տեխնիկան 💉,
🔹 արյան ճնշման չափման գործնական հմտությունները 🩺։
🤩Իսկ այցելուները հնարավորություն ունեցան անձամբ մասնակցելու պրակտիկ գործընթացներին։
Այս նախաձեռնությունը կարևոր դեր ունի մասնագիտության հանդեպ գիտակցված հետաքրքրություն ձևավորելու գործում՝ բացահայտելով, թե որքան պատասխանատու և կարևոր ոլորտ է բժշկությունը։
🎓 Գյումրու պետական բժշկական քոլեջը շարունակում է պատրաստել իրազեկ, բանիմաց և պրակտիկ հմտություններով զինված ապագա բուժաշխատողների։
Բաց դռների օրը վկայություն էր այդ առաքելության շարունակականության և կրթական գերազանցության մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով