«Սան-Ստեֆանոյից մինչև այսօր, կամ պատմության դասերը…»

«Սան-Ստեֆանոյից մինչև այսօր, կամ պատմության դասերը…» Ապրիլի 23-ին ԳՊԲՔ-ում անցկացվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ խորապես ներշնչված պատմական հիշողությամբ և արդիական գնահատումներով։
Միջոցառման շրջանակում քննարկվեցին Հայոց ցեղասպանության քաղաքական և պատմական նախադրյալները, դրա ազդեցությունը ազգային ինքնության վրա, ինչպես նաև՝ այս օրերի մեր ազգային վերարժեւորման գործընթացում դրա ունեցած դերը։
Ելույթ ունեցան քոլեջի դասախոս Գ. Աղուզումցյանը, ինչպես նաև Շիրակի պետական համալսարանի Պատմության և Իրավագիտության ամբիոնի դասախոսներ՝ Լ. Ասոյանը և Ա. Հովհաննիսյանը։
Բանախոսները ներկայացրին պատմական իրադարձությունների զարգացման ընթացքը Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրից մինչև Հայոց ցեղասպանության կազմակերպումը՝ շեշտադրելով պատմության դասերը, որոնք մինչ այսօր մնում են ազգային ինքնագիտակցության, արժանապատվության և իրավական պահանջատիրության հիմքում։
Միջոցառումը խթան հանդիսացավ ուսանողության շրջանում պատմական մտածողության զարգացման, անցյալի վերաիմաստավորման և պատմական արդարության հաստատման ուղղությամբ գիտակցված վերաբերմունքի ձևավորման համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով