Հետազոտական աշխատանքներ «Բուսաբանություն» և «Ֆարմակոգնոզիա» մոդուլներից

16.05-ին <<Դեղագործություն>> մասնագիտության 107 խմբի ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները «Բուսաբանություն» և «Ֆարմակոգնոզիա» մոդուլներից։ Հետազոտական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2024 թվականի սեպտեմբերին։
Ուսանողները զբաղվել են երկու արդիական թեմաների ուսումնասիրությամբ՝
1️⃣ Անանուխի տերևների մշակում, մանրադիտակային վերլուծություն, թուրմի պատրաստում և դրա արդյունավետության գնահատում՝ որպես կոսմետիկ միջոց։
2️⃣ Հալվեի տերևների մշակում, մանրադիտակային վերլուծություն, նրբաքսուքի պատրաստում և դրա արդյունավետության գնահատում՝ որպես կոսմետիկ միջոց։
🔬Հետազոտական աշխատանքներն իրականացվել են Շիրակի պետական համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում։
Թուրմի և նրբաքսուքի արդյունավետության վերաբերյալ վերջնական գնահատականը տրվել է «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության ուսանողների կողմից իրականացված համապարփակ ուսումնասիրությունների արդյունքում։
💯Այս նախաձեռնությունն ընդգծում է միջառարկայական համագործակցության, գիտական մտածողության ձևավորման և ստացված գիտելիքների գործնական կիրառման կարևորությունը ուսանողների մասնագիտական զարգացման ճանապարհին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով