Մայիսի 31֊ին Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին…

Մայիսի 31֊ին Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին <<Կարապետ Հովսեփյան>> հիմնադրամի սահմանած մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսությանը,որը նախաձեռնել էր ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը։
Ներկա էին գիտամշակութային դեմքեր`գիտնական֊փիլիսոփա և բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի ընկերները,համախոհները,նախկին ուսանողները,հարազատմերը,ովքեր հանդես եկան հետաքրքիր փաստերով և գեղեցիկ հուշերով։ Մրցանակը շնորհվեց տաղանդաշատ բանաստեղծուհի Սոնա Անտոնյանին. նա իր <<Կոր գծեր>> գրքում սիրո և մաքառման երգ է հյուսում`ի բարօրություն հայոց վաղվա լուսավոր ապագայի։
Նմանատիպ միջոցառումները նպաստում են սովորողների արժեքային համակարգի ճիշտ ձևավորմանը,աշխարհայացքի և ճանաչողության ընդլայնմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով