Բաց դռների օր, մասնագիտական կողմնորոշում

Գյումրու պետական բժշկական քոլեջը “Բաց դռների օր ” միջոցառման շրջանակներում ս/թ մայիսի 19-ին կազմակերպել է դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հետ հանդիպում։

“Բաց դռների օր ” միջոցառման ծրագրում ներկայացրել են’

Քոլեջի մասնագիտությունները

Քոլեջի կրթական ծրագրերը

Ծանոթացրել են քոլեջի սկզբունքներին և գաղափարներին

Ներկայացրել են ընդունելության գործընթացը։

Աշակերտները հնարավորություն են ունեցել դիտելու “Անատոմիա-ֆիզիոլոգիա” առարկայից բաց-դասը’ դասախոս-բժշկուհի Ն.Մալխասյանի ղեկավարությամբ, որը ներկայացրել են “Քույրական գործ” մասնագիտությամբ 105 խմբի ուսանողները։