«Ի՞նչ է տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնություն»

«Գյումրու պետական բժշկական քոլեջի» և «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ վարպետության դաս «Ի՞նչ է տիպ 1 շաքարային դիաբետը և առաջին բուժօգնություն» թեմայով։ Դասն անցկացրին ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգ Արթուր Մելքոնյանը, «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Կարինե Մխիթարյանը, դիաբետիկ խնամքի պարագաների մասնագետ, հաճախորդների սպասարկման կենտրոնի ղեկավար Սառա Աղաբեկյանը։

Դասն անցկացվեց ինտերակտիվ մեթոդով, որի ընթացքում ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները շաքարային դիաբետի և առաջին բուժօգնության վերաբերյալ, ծանոթացան դիաբետիկ խնամքի նորագույն պարագաներին։

Ուսանողները կարևորեցին այս համագործակցությունը՝ այն շարունակելու ակնկալիքով