16.05-ին <<Դեղագործություն>> մասնագիտության 107 խմբի ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները «Բուսաբանություն» և «Ֆարմակոգնոզիա» մոդուլներից։ Հետազոտական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2024 թվականի սեպտեմբերին։
Ուսանողները զբաղվել են երկու արդիական թեմաների ուսումնասիրությամբ՝

Անանուխի տերևների մշակում, մանրադիտակային վերլուծություն, թուրմի պատրաստում և դրա արդյունավետության գնահատում՝ որպես կոսմետիկ միջոց։

Հալվեի տերևների մշակում, մանրադիտակային վերլուծություն, նրբաքսուքի պատրաստում և դրա արդյունավետության գնահատում՝ որպես կոսմետիկ միջոց։

Հետազոտական աշխատանքներն իրականացվել են Շիրակի պետական համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում։
Թուրմի և նրբաքսուքի արդյունավետության վերաբերյալ վերջնական գնահատականը տրվել է «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության ուսանողների կողմից իրականացված համապարփակ ուսումնասիրությունների արդյունքում։

Այս նախաձեռնությունն ընդգծում է միջառարկայական համագործակցության, գիտական մտածողության ձևավորման և ստացված գիտելիքների գործնական կիրառման կարևորությունը ուսանողների մասնագիտական զարգացման ճանապարհին։
Թողնել պատասխան