«Բժշկի աշխատանքը սխրանք է. այն պահանջում է ինքնազոհություն, հոգու և դիտավորությունների մաքրություն»։
Ա.Պ. Չեխով
Սիրելի գործընկերներ բժիշկներ, բուժքույրե՛՛ր, մայրապետներ, առողջապահական գործի կազմակերպիչնե՛ր, Գյումրու պետական բժշկական քոլեջի տնօրենությունը շնորհավորում է բոլորիդ Բուժաշխատողների օրվա կապակցությամբ։
Ձեր դժվարին աշխատանքի իրական գնահատականը տասնյակ փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմագին ժպիտներն ու հոգուց բխած շնորհակալական խոսքերը։ Բժիշկ դառնալու ճանապարհը երկար է ու դժվարին, այն պարզապես մասնագիտություն չէ, այլ` կոչում։ Թող ձեզ ոչինչ չխանգարի այդ կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու համար։
Թողնել պատասխան