«Բժշկի աշխատանքը սխրանք է. այն պահանջում է ինքնազոհություն, հոգու և դիտավորությունների մաքրություն»։

Ա.Պ. Չեխով

Սիրելի գործընկերներ բժիշկնե՛ր, բուժքույրե՛ր, մայրապետներ, առողջապահական գործի կազմակերպիչնե՛ր, Գյումրու պետական բժշկական քոլեջի տնօրենությունը շնորհավորում է բոլորիդ Բուժաշխատողների օրվա կապակցությամբ։

Ձեր դժվարին աշխատանքի իրական գնահատականը տասնյակ փրկված կյանքերն են, ապաքինված հիվանդների ջերմագին ժպիտներն ու հոգուց բխած շնորհակալական խոսքերը։ Բժիշկ դառնալու ճանապարհը երկար է ու դժվարին, այն պարզապես մասնագիտություն չէ, այլ` կոչում։ Թող ձեզ ոչինչ չխանգարի այդ կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով