Գյումրու պետական բժշկական քոլեջի տնօրենությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում, նրա հանձնառությունը ընտանիքների ամրության և սերնդի դաստիարակության գործում, նաև գնահատելու կանանց կարևոր ներդրումը մեր պետության առաջընթացի, ներկայիս հասարակության զարգացման ընթացքներում:
Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի և անձնուրաց կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։ Այս գեղեցիկ տոնի առիթով նշելի է հայ քրիստոնյա կնոջ կերպարը՝ մեծազնիվ, պարկեշտ ու խոնարհ: Ինչպես Պողոս առաքյալն է կոչում. «կանայք համեստ զարդարանքով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն …»:
Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ, եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում, բնության զարթոնքը՝ որպես հովանի ձեզ և ձեր ընտանիքներին:


Թողնել պատասխան