Այսօր ԳՊԲՔ-ում անցկացվեց վարպետաց դաս համաշխարհային ճանաչում ունեցող կոսմետիկ բրենդների՝ CeraVe-ի և Vichy-ի կողմից։

Սեմինարի ընթացքում ուսանողները ծանոթացան մաշկի խնամքի ժամանակակից մոտեցումներին, ուսումնասիրեցին բաղադրիչների ազդեցությունն ու կիրառման առանձնահատկությունները՝ տարբեր մաշկային խնդիրների դեպքում։

Սեմինարն ընդգծեց բժշկական ոլորտում ապագա մասնագետների համար պրոֆեսիոնալ խնամքի կարևորությունը՝ թե՛ տեսական, և թե՛ գործնական մակարդակով։

Սեմինարի վերջում տեղի ունեցավ ինտերակտիվ քվիզ-խաղ, որը ոչ միայն ամփոփեց ստացված գիտելիքները, այլև ստեղծեց հաճելի ու ընկերական մթնոլորտ։

Հաղթողները պարգևատրվեցին բրենդների կողմից տրամադրված նվերներով։

Շնորհակալություն CeraVe և VICHY բրենդներին համագործակցության և հետաքրքիր վարպետաց դասի համար։
Թողնել պատասխան