<< Գյումրու պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` «Անվտանգություն և առաջին օգնություն» 36 ժամ, «Քույրական գործի հիմունքներ. Ներհիվանդանոցային վարակ, ախտահանման տեսակները, մանրէազերծման գործընթաց, մարմնի բիոմեխանիկա, թունավոր և վնասակար գործոնների ազդեցությունը քույրական անձնակազմի առողջության վրա» 66 ժամ, «Քույրական գործի հիմունքներ» 72 ժամ մոդուլների դասավանդման դասախոսի թափուր տեղի համար։
Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`
1) դիմում,
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն,
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
16. հաստատության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։
17. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
18. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, 2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում մինչև 2025 թ. օգոստոսի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
«Անվտանգություն և առաջին օգնություն», «Քույրական գործի հիմունքներ. Ներհիվանդանոցային վարակ, ախտահանման տեսակները, մանրէազերծման գործընթաց, մարմնի բիոմեխանիկա, թունավոր և վնասակար գործոնների ազդեցությունը քույրական անձնակազմի առողջության վրա», «Քույրական գործի հիմունքներ», մոդուլների մրցույթը կկայանա 2025 թվականի օգոստոսի 18-ին ժամը 12:00-ին։

Թողնել պատասխան