Մարտի 31-ից ապրիլի 4-ը Իտալիայի Ալբա քաղաքում Էրազմուս+ IMPROVET.AM ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ…

Մարտի 31-ից ապրիլի 4-ը Իտալիայի Ալբա քաղաքում Էրազմուս+ IMPROVET.AM ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Գյումրու պետական բժշկական քոլեջի տնօրեն Մ. Մարտիրոսյանի և Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գ. Գրիգորյանի մասնակցությամբ։
Job-Shadowing
ՕՐ 1
APRO_Formazione ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մասնագիտական կողմնորոշման բաժնի ղեկավար Elena Laratore-ի հետ, որին հաջորդեց այցելություն քաղաքային Զբաղվածության կենտրոն, որը համագործակցում է APRO_Formazione ուսումնական կենտրոնի հետ։ Հանդիպում և հետաքրքիր քննարկում Chiara Camia-ի հետ, ով ներկայացրեց ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ճանաչման չափորոշիչները։
ՕՐ 2
Հանդիպում Marco Robella-ի հետ, ով ներկայացրեց նորարարական մանկավարժության մեթոդոլոգիան։ Տեղի ունեցավ հետաքրքիր հարց ու պատասխան APRO-ի ուսումնական հարցերով տնօրենի տեղակալ Maura Reolfi հետ, ով հետաքրքիր կերպով ներկայացրեց թվայնացումը ուսումնական ողջ գործընթացի մեջ։
Քննարկում տեղի ունեցավ նաև William Tullio-ի հետ կանաչ միջավայրի կայունության շուրջ և Emanuela Lacono-ի (առողջապահական խնամքի ասիստենտի) հետ քննարկելով սանիտարի մոդուլների վերջնական հարցերը։
ՕՐ 3
Հանդիպում և քննարկում արդյունաբերական ձեռնարկությունների և այլ ընկերությունների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Claudio Battaglino-ի հետ, ով ներկայացրեց ինչպիսի դասընթացներ է կազմակերպում քոլեջը արդյունաբերական ընկերությունների պատվերով իր աշխատակիցներին նոր հմտություններ տալու կամ վերաորակավորելու համար։
Այնուհետև այց LiveTech ընկերություն, որը տարածաշրջանում բավականին կայացած և հզոր ընկերություն է և հիմնականում զբաղվում է փաթեթավորմամբ։
ՕՐ 4
Պատվիրակությանը միացան ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմինե Պողոսյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Ռուզաննա Պեպանյանը։ Այցելեցին Cuneo (City of Talents) «նախասիրությունների քաղաք»:
ՕՐ 5
Հայկական պատվիրակությանը Erasmus+ IMPROVET.AM ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Պիեմոնտ Ռեգիոնը՝ Թուրին քաղաքում։ Հանդիպման ժամանակ խոսվեց մասնագիտական կողմնորոշման մասին, որից հետո հայկական պատվիրակությունը այցելեց Թուրինի Piazza dei Mestieri Արհեստների հրապարակ։
🇮🇹 🇦🇲 From March 31 to April 4 meetings were held in Alba (Italy) within the framework of Erasmus+ IMPROVET.AM program with the participation of M.Martirosyan (Director of GSMC) and G.Grigoryan (Director of CEPFA).
Job-Shadowing
DAY 1
A meeting was held in APRO_Formazione training centre with the head of Guidance and Labour Services E.Laratore, which was followed by a visit to municipal Employment Centre coorporated with APRO_Formazione training Centre. A meeting and interesting discussion also took place with Chiara Camia, who presented standards for recognizing formal and non-formal education.
DAY 2
Meeting with Marco Robella, who presented innovative pedagogy methodologies followed by an interesting and a session with M.Reolfi Pedagogical Director who presented an interesting presentation on digitalization in the entire educational process.
♻️A discussion also took place with William Tullio (teacher) on green sustainability and with E.Lacono on HCA modules finalization and way forward.
DAY 3
Meeting and discussion with Claudio Battaglino, head of Industry and Companies Services office focusing on networking, school-company cooperation, training services for companies up-skilling re-skilling.
☑️Visit to LiveTech company which was powerful and established company in region and was mainly engaged in packaging.
DAY 4
The delegation was joined by Armine Poghosyan, Head of the Secondary Vocational Education Department of the Ministry of Education, Science, Sports and Culture of the Republic of Armenia and Ruzanna Pepanyan, Head of the Employment Department of the Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia. They visited Cuneo (City of talents).
DAY 5
The Piedmont region hosted the Armenian delegation in Turin within the framework of Erasmus+ IMPROVET.AM program.
During the meeting professional orientation was discussed and the delegation visited Piazza dei Mestieri Professions’s Square in Turin.

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով