Ապրիլի 21-ից 23-ը Գյումրու պետական բժշկական քոլեջում ՄԿՈՒԶԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց դասախոսների վերապատրաստման եռօրյա մասնագիտական դասընթաց։
Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել դասախոսների մասնագիտական կարողությունները, նորարարական մեթոդներով հարստացնել ուսուցման գործընթացը և խթանել կրթական համակարգում ժամանակակից մոտեցումների կիրառումը։
Սեմինարը վարեց Կ.Գրիգորյանը՝ ոլորտում փորձառու մասնագետ, ով մասնակիցների հետ կիսվեց կրթական կառավարման, ուսումնառության արդյունավետ մեթոդների ու գործնական կիրառելիության կարևոր բաղադրիչների շուրջ գիտելիքներով և գործիքակազմով։


Թողնել պատասխան