Օրեր առաջ Վանաձորի պետական բժշկական քոլեջի աշխատակիցները բենչմարքինգ իրականացնելու նպատակով այցելեցին Գյումրու պետական բժշկական քոլեջ։
Հանդիպման ընթացքում ուսումնասիրվեցին տարբեր ստորաբաժանումների գործունեությունն ու փաստաթղթերը և համեմատվեցին ԳՊԲՔ֊ում իրականացվող գործընթացների հետ։
Հանդիպումը նպաստեց փորձի փոխանակմանը, փոխադարձ համագործակցությանը և նոր գաղափարների առաջմղմանը՝ կրթության որակի բարձրացման, առաջադեմ ռազմավարությունների ստեղծման համար։ Վանաձորի և Գյումրու պետական բժշկական քոլեջների միջև այսպիսի համագործակցությունները կարևոր քայլ են ոլորտի շարունակական զարգացման համար։
Շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենությանն ու անձնակազմին ակտիվ մասնակցության և համագործակցելու պատրաստակամության համար։


Թողնել պատասխան