Օրեր առաջ, ԳՊԲՔ-ի <<Դեղագործություն>> մասնագիտության 206 խմբի ուսանողները, ի դեմս դասախոս Ա. Իսահակյանի, այցելեցին «Արփիմեդ» դեղագործական ընկերություն, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու դեղերի արտադրության գործընթացը, այլև պարզելու դեղագործական ոլորտում ամենահետաքրքիր նորարարությունները և տեխնոլոգիաները:
Ընկերության մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքներով աշխատանքի տարբեր ասպեկտների մասին՝ նոր դեղամիջոցների մշակումից մինչև որակի վերահսկողություն և արտադրանքի անվտանգություն: Ուսանողները բացահայտեցին, թե ինչպես է դեղագործական ոլորտը ազդում առողջապահության վրա, ինչպիսի գործընթացներ են կանգնած արդյունավետ և անվտանգ դեղերի ստեղծման հետևում։
Այսպիսի միջոցառումները ուսանողներին թույլ են տալիս ոչ միայն խորացնել տեսական գիտելիքները, այլև ձեռք բերել գործնական փորձ, որը, անկասկած, կօգնի նրանց հետագա մասնագիտական գործունեության մեջ:



Թողնել պատասխան