Դիմորդը` dimord.emis.am դիմորդների հայտագրման համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության (սոց․ քարտ) համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
1) լուսանկար՝ 4 հատ (3X4 չափի),
2) կրթության մասին փաստաթուղթը (դիպլոմի դեպքում նաև ներդիրը),
3) անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ),
4) կցագրման վկայականի բնօրինակը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
5) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),
7) աշխատանքի վայրից տեղեկանք (առկայության դեպքում),
Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագիրը:
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.
1) դիմորդը դիմում հայտը և/կամ փաստաթղթերը ներկայացրել է թերի և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ,
2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության սահմանված մրցույթային առարկայի գնահատական:
3) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:
4) Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում): Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի N 545 որոշման պահանջներին համապատասխանող, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները։
Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
ՀՀ ֆիննախ գործառնական վարչություն
հ/հ 900218000793
Նպատակ՝ ընդունելության քննություն
Թողնել պատասխան