Բուժքույրը տարբեր սեփականության ձեւերի առողջապահական, գիտահետազոտական, բնակչության սոցիալական պաշտպանության եւ բուժծառայությունների հիմնարկներում իրականացնում է առողջության պահպանման եւ ամրապնդմանը ուղղված գործունեություն:
Խնդիրների բնագավառները
- բնակչության առողջության պահպանումը եւ ամրապնդումը
- հիվանդությունների կանխարգելում
- ախտորոշիչ եւ բուժական նշանակումների կատարում
- հիվանդների խնամք
- առողջության վերականգնում
1. Բնակչության առողջության պահպանումը եւ ամրապնդումը
Աշխատանքային գործընթացը
- իրականացնում է բնակչության տարբեր սեռատարիքային խմբերի հիգիենայի, առողջ ապրելակերպի ուսուցում,
- իրականացնում է համագործակցություն առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ գործող այլ ծառայությունների հետ,
- իրականացնում է սպասարկվող բնակչության անհատական հաշվառում, բժշկասոցիալական ծառայության կարիք ունեցող եւ ռիսկի խմբերին պատկանող անձանց հաշվառում եւ խնամքի ապահովում,
- իրականացնում է ազգաբնկչության վնասվածքների, թունավորումների, սուր վիճակների եւ դժբախտ պատահարների ժամանակ միմյանց օգնության ցուցաբերման տարերի ուսուցում,
Կատարման չափանիշներ
- իրականացված է բնակչության տարբեր սեռատարիքային խմբերի հիգիենայի, առողջ ապրելակերպի ուսուցում,
- իրականացված է համագործակցությունն առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ գործող այլ ծառայությունների հետ,
- իրականացված է սպասարկվող բնակչության անհատական հաշվառումը, բժշկասոցիալական ծառայության կարիք ունեցող եւ ռիսկի խմբերին պատկանող անձանց հաշվառումը եւ խնամքի ապահովումը,
- իրականացված է ազգաբնկչության՝ վնասվածքների, թունավորումների, սուր վիճակների եւ դժբախտ պատահարների ժամանակ միմյանց օգնության ցուցաբերման տարերիուսուցումը:
2. Հիվանդությունների կանխարգելում
Աշխատանքային գործընթացը
- իրականացնում է բնակչության մինչ բժշկական կանխարգելիչ հետազոտություն,
- իրականացնում է առողջության պահպանման եւ ամրապնդման համար առանձին անհատների, ընտանիքների եւ բնակչության խմբերի կրթմանը ու ուսուցմանն ուղղված կանխարգելման համալիր ծրագրերի պլանավորում եւ գնահատում,
- հետեւում է մանկան ֆիզիկական եւ հոգեկան զարգացման ընթացքին
- իրականացնում է երեխայի նկատմամբ պատրոնաժ հսկողություն,
- իրականացնում է կանխարգելիչ պատվաստումների օրացուցային պլանի կազմումը,
- իրականացնում է ինֆեկցիոն հսկողության պահանջների կատարում, հիվանդների եւ բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգության պահպանում,
- իրականացնում է բնակչության, հիվանդների, տուժածների, աղետների բժշկության ծառայության բուժանձնակազմի պաշտպանությանը վերաբերող միջոցառումների անցկացում
Կատարման չափանիշներ
- իրականացված է բնակչության մինչբժշկական կանխարգելիչ հետազոտությունը,
- առողջության պահպանման եւ ամրապնդման համարառանձին անհատների, ընտանիքների եւ բնակչության խմբերի կրթմանը ու ուսուցմանն ուղղված կանխարգելման համալիր ծրագրերը պլանավորված եւ գնահատված են,
- մանկան ֆիզիկական եւ հոգեկան զարգացման ընթացքը վերցված է հսկողության տակ,
- իրականացված է երեխայի նկատմամբ պատրոնաժ հսկողություն,
- կանխարգելիչ պատվաստումների օրացուցային պլանը կազմված է,
- ինֆեկցիոն հսկողության պահանջները կատարված են, հիվանդների եւ բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգությունը պահպանված է,
- բնակչության, հիվանդների, տուժածների, աղետների բժշկության ծառայության բուժանձնակազմի պաշտպանությանը վերաբերող միջոցառումները անցկացված են
3. Բժշկի ախտորոշիչ եւ բուժական նշանակումների կատարում
Աշխատանքային գործընթացը
- իրականացնում է հիվանդների՝ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների, վիրահատությունների նախապատրաստում,
- կատարում է բժշկի կողմից նշանակված կանխարգելիչ, բուժիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ,
- իրականացնում է ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակների կատարում, հոգեթերապիայի տարրերի օգտագործում, բժշկի նշանակած դիետայի պահպանման նկատմամբ հսկողություն, անցկացվող միջոցառումների արդյունավետության գնահատում,
- իրականացնում է դեղամիջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման դեղագործական կարգի պահպանման նկատմամբ հսկողություն,
- իրականացնում է նյութերի հավաքում, տեղափոխում եւ պահպանում մանրէաբանական հետազոտության համար,
- իրականացնում է կոնկրետ հիվանդի մոտ դեղամիջոցների արդյունավետության գնահատում, դեղորայքային թունավորման ժամանակ նախաբժշկական օգնության ցուցաբերում,
- վարում է բժշկական փաստաթղթերը,
- իրականացնում է քույրական միջամտությունների կատարում,
- նախապատրաստում է գործիքները բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարման ժամանակ:
Կատարման չափանիշներ
- հիվանդների նախապատրաստված են լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների, վիրահատությունների
- կողմից նշանակված կանխարգելիչ, բուժիչ եւ ախտորոշիչ միջոցառումները կատարված են
- ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակները կատարված են, բժշկի նշանակած դիետայի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացված է, անցկացվող միջոցառումների արդյունավետությունը գնահատված է
- դեղամիջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման դեղագործական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացված է
- մանրէաբանական հետազոտության համար նյութերը հավաքված են տեղափոխված եւ պահպանված
- կոնկրետ հիվանդի մոտ դեղամիջոցների արդյունավետության գնահատված է, դեղորայքային թունավորման ժամանակ նախաբժշկական օգնությունը ցուցաբերված է
- բժշկական փաստաթղթերի վարում
- քքույրական միջամտությունները կատարված են
- գործիքները պատրաստ են բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարմանը
4. Հիվանդների խնամք
Աշխատանքային գործընթացը
- իրականացնում է քույրական գործընթացի փուլերը եւ փաստաթղթերով հիմնավորում հիվանդների խնամքի ժամանակ,
- իրականացնում եւ կազմակերպում է ստացիոնար եւ տնային պայմաններում քույրական խնամք,
- իրականացնում է հիվանդների համալիր խնամք
- իրականացնում է ամոքիչ բժշկության եւ մահացող հիվանդի խնամք:
Կատարման չափանիշներ
- քույրական գործընթացի փուլերը, իրականացված են եւ փաստաթղթերով հիմնավորված հիվանդների խնամքի ժամանակ,
- ստացիոնար եւ տնային պայմաններում քույրական խնամքը իրականացված եւ կազմակերպված է,
- իրականացված է հիվանդների համալիր խնամքը,
- իրականացված է ամոքիչ բժշկության եւ մահացող հիվանդի խնամք
5. Առողջության վերականգնում
Աշխատանքային գործընթացը
- իրականացնում է վերականգնողական բուժման կոմպլեքս միջոցառումներ,
- իրականացնում է ֆիզոթերապեւտիկ միջամտություններ:
Կատարման չափանիշներ
- վերականգնողական բուժման կոմպլեքս միջոցառումները իրականացված են,
- ֆիզոթերապեւտիկ միջամտությունները իրականացված են:
Պատասխանատվությունը /անմիջական պատասխանատվության շրջանակ/
Բուժքույրը պատասխանատու է հիվանդների եւ բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգության պահպանման, բժշկի կողմից նշանակված կանխարգելիչ, բուժիչ եւ ախտորոշիչ միջոցառումների, մանրէաբանական հետազոտության համար նյութերի հավաքման, տեղափոխման եւ պահպանման, դեղորայքային թունավորման ժամանակ նախաբժշկական օգնության ցուցաբերման, բժշկական փաստաթղթերի վարման, քույրական միջամտությունների կատարման, բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարման ժամանակ գործիքների նախապատրաստման, ստացիոնար եւ տնային պայմաններում քույրական խնամքի համար:
Լեզուները
- Հայերեն (լավ)
- Ռուսեներն (բավարար)
- Անգլերեն (բավարար)
- Լատիներեն (անատոմիական, կլինիկական եւ մանկաբարձագինեկոլոգիական սահմանումներ եւ տերմիններ)
Համակարգիչը
- Տեքստերի հավաքում` բավարար,
- աղյուսակների կազմում` բավարար,
- համացանցից օգտվելու կարողություն` լավ:
Գիտելիքները
Պետք է իմանա`
Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա՝ պաթոլոգիայի հիմունքներով, մարդու կենսագործունեության փուլերը, քույրական գործի հիմունքները, մանկարձության հիմունքներ, գինեկոլոգիայի հիմունքներ, մանկաբուժություն, վիրաբուժություն, ընդհանուր եւ բժշկական հոգեբանություն, ընդհանուր դեղաբանություն, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտը կարգավորող չափորոշիչները, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտեր, մասնագիտական գործունեության բնագավառում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման վերաբերյալ օրենսդրական ակտերի եւ նորմատիվ այլ փաստաթղթերի դրույթները:
Կարողությունները եւ հմտությունները
Բուժքույրը պետք է կարողանա՝
- ցուցաբերել անհապաղ նախաբժշկական քուժքույրական օգնություն,
- վերլուծել ստեղծված իրավիճակը եւ որոշումներ կայացնել սեփական մասնագիտության լիազորությունների եւ իրավասությունների սահմաններում,
- տիրապետել հաղորդակցման հմտություններին,
- մասնակցել եւ կատարել ստացիոնար եւ պոլիկլինիկական պայմաններում բժշկի նշանակման եւ սեփական մասնագիտական իրավասության եւ լիազորության սահմաններում տարբեր սեռատարիքային խմբերի պացիենտներին ախտորոշիչ, բուժական, վերակենդանացման, վերականգնողական, կանխարգելիչ, բուժառողջարարական, սանիտարալուսավորչական միջոցառումներ, ,
- իրականացնել եւ փաստաթղթերով հիմնավորել քույրական գործընթացի փուլերը հիվանդների խնամքի ժամանակ,
- ստացիոնարի եւ տնային պայմաններում իրականացնել եւ կազմակերպել քույրական խնամք,
- իրականացնել եւ փաստաթղթերով հիմնավորել քույրական գործընթացի հիմնական փուլերը անբուժելի հիվանդներին ամոքիչ քույրական օգնություն ցուցաբերելիս,
- դեղորայքային թունավորման ժամանակ ցուցաբերել նախաբժշկական օգնություն,
- նախապատրաստել գործիքներ եւ օգնել բժշկին բարդ միջամտությունների կատարման ժամանակ,
- նախապատրաստել հիվանդին ախտորոշիչ հետազոտությունների եւ շտապ վիրահատությունների
- տիրապետել սանիտարական լուսաբանման մեթոդներին եւ միջոցներին,
- հետեւել դեղամիջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման կարգին,
- վարել բժշկական փաստաթղթեր,
- կատարել ինֆեկցիոն հսկողության պահանջները,
- արտակարգ իրավիճակներում ցուցաբերել նախաբժշկական օգնություն,
- կատարել նյութերի հավաքում, տեղափոխում եւ պահպանում մանրէաբանական հետազոտության համար,
- կարողանա կիրառել նոր տեղեկատվական տեխնոլոգիական մեթոդներ, հնարքներ եւ միջոցներ,
- բարձրացնել գիտելիքների, կարողությունների մասնագիտական մակարդակը
Անձի որակական հատկանիշներ
- Պարտաճանաչություն,
- բանիմացություն
- ճշտապահություն,
- կառավարել սթրեսը եւ ժամանակը, առաջացած խնդիրներին եւ կոնֆլիկտներին տալ համապատասխան լուծումներ,
- կարգապահություն
- կարողանալ նախաձեռնել, պահպանել, եզրափակել երկխոսությունները եւ քննարկումները,
- գաղտնապահություն
- համբերատարություն,
- մարդասիրություն,
- իրավասություն