Մանկաբարձական գործ

Մանկաբարձի մասնագիտական պարտականությունն է. ցուցաբերել առաջնային եւ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն:

Խնդիրների բնագավառները
  1. Մանկաբարձագինեկոլոգիական գործի կազմակերպում
  2. Հղիների նախածննդյան եւ հետծննդյան հսկողության եւ խնամքի կազմակերպում
  3. Ծննդալուծման գործընթացի կազմակերպում եւ իրականացում
  4. Գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպում

1. Մանկաբարձագինեկոլոգիական գործի կազմակերպում

Աշխատանքային գործընթացը
  • Իրականացնում է վերարտադրողական տարիքի կանանց, այդ թվում հղիների հաշվառում, նրանց առողջապահական կրթում վերարտադրողական խնդիրների շուրջը,
  • կազմակերպում եւ իրականացնում է հղիների եւ գինեկոլոգիական հիվանդների ընդունելության գործընթացը բժշկական կազմակերպություններ,
  • իրականացնում է պացիենտի ֆունկցիոնալ վիճակի գնահատումը,
  • իրականացնում է ծննդօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների սանիտարահամաճարակային ռեժիմը եւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման աշխատանքնեըր,
  • իրականացնում է դեղերի դուրս գրումը, պահպանումը եւ տրամադրումը հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններից,
  • իրականացնում է ծննդօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:
  • իրականացնում է հղիների, ծննդկանների, գինեկոլոգիական հիվանդների հսկողություն:
Կատարման չափանիշներ
  • Կատարում է վերարտադրողական տարիքի կանանց, այդ թվում հղիների հաշվառումը եւ տվյալների գրանցումը համապատասխան բժշկական եւ ոչ բժշկական փաստաթղթերում մատյաններում, հաշվետվական ձեւերում, բժշկական
  • փաստատթղթերում, սպասարկվող
  • վերարտադրողական տարիքի կանանց տրամադրված
  • են վերարտադրողական խնդիրների վերաբերյալ
  • համապատասխան գիտելիքներ եւ տեղեկություններ,
  • կատարում է հիվանդների` ըստ անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգրելու, կամ ուղղորդելու, կամ ընդունելու աշխատանքներ,
  • կատարում է պուլսի, զարկերակային ճնշման, շնչառության եւ ջերմության չափումը,
  • կատարում է ծննդօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպություններին ներկայացվող սանիտարական եւ համահամաճարակային կանոնների պահանջների իրականացումը, ինչես նաեւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղվածմիջոցառումները, ներառյալ խնամքի առարկաների, գործիքների եւ վիրակապական նյութի ախտահանումը տարբեր եղանակներով,սարքավորումների սանիտարական մշակումը,տարբեր բաժանմունքների մաքրումը, ձեռքերիմշակումը եւ այլն,
  • կատարում է մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության համար անհրաժեշտ եւ բժշկական կազմակերպության կողմից ձեռքբերվող դեղերի պահպանումը համապատասխան կառուցվածքային միավորներում սահմանված պահանջներին համապատասխան, դրանց դուրս գրելու եւ հիվանդներին տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթային ձեւակերպումները,
  • լրացնում եւ ձեւակերպում է բժշկական օգնության տրամադրման գործընթացում կիրառվող բժշկական եւ ոչ բժշկական փաստաթղթերը, մատյանները, հաշվետվական եւ այլ ձեւերը,
  • կատարում է հղիների, ծննդկանների, գինեկոլոգիական հիվանդների պատրոնաժը (ակտիվ եւ պասիվ), հաշվառումը եւ ընդունելությունը ծննդօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպություններ:

2. Հղիների նախածննդյան եւ հետծննդյան հսկողության եւ խնամքի կազմակերպում

Աշխատանքային գործընթացը
  • իրականացնում է հղիների վաղ հայտնաբերում, հաշվառում, նախածննդյան հսկողությունը եւ խնամքի կազմակերպումը,
  • նախապատրաստում է հղիին եւ ծննդկանին անհրաժեշտ հետազոտությունների համար,
  • իրականացնում է հղիության զարգացման գնահատում դինամիկայում, իրականացնում է հղիների ուսուցում «Մայրության դպրոցում»,
  • իրականացում է առաջնային եւ անհետաձգելի բուժօգնություն եւ ուղեգրման կազմակերպում ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում,
  • իրականացնում է հղիների ընդհանուր ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական վիճակի ուսումնասիրման եւ հետազոտության աշխատանքներ:
Կատարման չափանիշներ
  • Հավաքագրում է տվյալներ սպասարկվող բնակչության շրջանում հղիության վաղ փուլում գտնվող կանանց մասին, վաղ հայտնաբերված հղիների տվյալները սահմանված կարգով հաշվառված են համապատասխան բժշկական եւ ոչ բժշկական փաստաթղթերում,
  • կատարում է հղիի նախածննդյան հսկողության եւ խնամքի ծավալում ընդգրկված գործողություններ,
  • նախապատրաստում է հղիներին եւ ծննդկաններին ընդհանուր կլինիկական, գերձայնային հետազոտության, դոպլերոգրաֆիայի, բակտերոսկոպիական եւ բակտերիոլոգիական քննությունների,
  • կատարում է գրավիդոգրամայի, քաշի ավելացման, կորագծի, հղիի հեմոդինամիկ ցուցանիշների հսկողություն,
  • հղիին ուսուցանվում է «Մայրության դպրոցում»
  • ներառված դասընթացները` ուղղված հղիի
  • հուզահոգեբանական եւ ֆիզիկական
  • նախապատրաստմանը,
  • հղիին տրամադրում է առաջնային եւ անհետաձգելի բժշկական օգնության ծավալում ներառված ծառայություններ,
  • կատարում է հղիին բժշկական կազմակերպություններ ուղեգրման (փաստաթղթերի հավաքում, լրացում, ստորագրման ներկայացում) հետ կապված աշխատանքները,
  • կատարում է հասակաչափում, կշռաչափում, զարկերակային ճնշման չափում երկու ձեռքից, անոթազարկի հաշվում, հայելիներով դիտում, երկձեռք հետազոտություն,
  • կատարում է բակտերոսկոպիական եւ բակտերիոլոգիական հետազոտության համար նյութի վերցնում :

3. Ծննդալուծման գործընթացի կազմակերպում եւ իրականացում

Աշխատանքային գործընթացը
  • Իրականացնում է ծննդաբերության վարում նորմալ չբարդացած ծննդաբերությունների դեպքում,
  • իրականացնում է անհետաձգելի օգնություն եւ խնամք մանկաբարձական ախտաբանական իրավիճակներում,
  • իրականացնում է նորածնի հարդարանք եւ անհրաժեշտության դեպքում նորածնի վերակենդանացում,
  • իրականացնում է ծննդկանի հսկողություն հետծննդյան շրջանում,
  • իրականացնում է բժշկի ցուցումներին համապատասխան ախտորոշիչ եւ բուժական նշանակումներ:
Կատարման չափանիշներ
  • Կատարում է հղիներին/ծննդաբերներին վիրահատությանը նախապատրաստելու աշխատանքներ,
  • ցուցաբերում է ինքնուրույն օգնություն չբարդացած ծննդաբերության ժամանակ,
  • կատարում է համապատասխան միջոցառումներ
  • հղիների, ծննդկանների մոտ առաջացած
  • անհետաձգելի իրավիճակներում,
  • տրամադրում է մանկաբարձական բուժօգնություն մանկաբարձ-գինեկոլոգի հետ միասին ախտաբանական ծննդաբերության ժամանակ՝ ծննդաբերական վնասվածքների, հետծննդյան I, II փուլերի թարախասեպտիկ հիվանդությունների, մաստիտի ախտորոշման, կանխարգելման ուղղությամբ,
  • կատարում է նորածնին սրբելու, տաքացնելու եւ ծածկոցով պարուրելու եւ անհրաժեշտության դեպքում նորածնի սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ,
  • կատարում է հետվիրահատական խնամքն ու բժշկի նշանակումները,
  • կատարում է տվյալ բաժանմունքի բնույթին համապատասխան գործողություններ, բժշկի ցուցումներին համապատասխան ախտորոշիչ եւ բուժական ծառայություններ՝ ներառյալ դեղերի նշանակումներ:

4. Գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպում

Աշխատանքային գործընթացը
  • իրականացնում է քարոզչական աշխատանքներ վերարտադրողական եւ սեռական առողջության վերաբերյալ,
  • իրականացնում է կանանց, այդ թվում դեռահաս աղջիկների սկրինինգային հետազոտությունների նախապատրաստական աշխատանքները,
  • իրականացնում է գինեկոլոգիական հիվանդների նախապատրաստումը վիրահատությանը
  • իրականացնում է նրանց հետվիրահատական խնամքն ու բժշկի նշանակումները,
  • իրականացնում է գինեկոլոգիական հիվանդների նախապատրաստումը հատուկ հետազոտությունների համար:
Կատարման չափանիշներ
  • տրամադրում է ընտանիքի պլանավորման, բեղմնականխիչ միջոցների օգտագործման, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, աբորտների կանխարգելման մասին գիտելիքներ, պացինետներին քարոզչական նյութեր,
  • կատարում է կանանց, այդ թվում դեռահաս աղջիկների սկրինինգային հետազոտությունների կազմակերպչական աշխատանքները,
  • կատարում է գինեկոլոգիական հիվանդների վիրահատության նախապատրաստման բուժական եւ կազմակերպչական աշխատանքների ողջ ծավալը եւ նրանց հետվիրահատական խնամքն ու բժշկի նշանակումները,
  • կատարում է կոլպոսկոպիա, հիստերոսապինգոգրաֆիա, հիստերոսկոպիա, լապարոսկոպիա, բակտերոսկոպիական եւ բակտերիոլոգիական ՊԱՊ քսուքի համար նյութի վերցնում:

Պատասխանատվությունը /անմիջական պատասխանատվության շրջանակ/

Մանկաբարձը պատասխանատու է հղիների վաղ հայտնաբերման, հղիության ընթացքի գնահատման, վտանգի նշանների եւ ախտաբանական ախտանիշների վաղ ճանաչման, բարդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար:
Պատասխանատու է նորմալ ծննդաբերությունների վարման, ճիշտ փաստաթղթաշրջանառության ապահովման, հղիների/ կանանց դեռահասների առողջապահական կրթման, պացիենտներին/հիվանդներին հետազոտությունների, այդ թվում սկրինինգային նախապատրաստման նախավիրահատական նախապատրաստման, հետծննդյան հետվիրահատական խնամքի կազմակերպման համար:
Մանկաբարձը իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում սխալ գործողության հետեւանքով հղիի/ծննդաբերի հիվանդի առողջության խաթարման կամ մահվան դեպքում պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Լեզուները

  1. Հայերեն (լավ)
  2. Ռուսեներն (բավարար)
  3. Անգլերեն (բավարար)
  4. Լատիներեն (անատոմիական, կլինիկական եւ մանկաբարձագինեկոլոգիական սահմանումներ եւ տերմիններ)

Համակարգիչը

MS Office Կիրառական ծրագրերի փաթեթների իմացություն` տեղեկատվության հավաքագրման մշակման, պահպանման, փոխանցման համար

Գիտելիքները

Մարդու անատոմիա, ֆիզիոլոգիա՝ պաթոլոգիայի հիմունքներով, մարդու կենսագործունեության փուլերը, քույրական գործի հիմունքները, մանկարձություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, վիրաբուժություն, ընդհանուր եւ բժշկական հոգեբանություն, ընդհանուր դեղաբանություն,
Առողջապահության ոլորտը, ներրառյալ վերարտադրողական առողջության ոլորտը կարգավորող օրենսդրությունը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտը կարգավորող չափորոշիչները, ծննօգնություն եւ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների գործունեության կազմակերպման սկզբունքները, դրանց գործունեությանը ներկայացվող հիմնական պահանջները, վերարտադրողական առողջության հիմունքները, ծննդօգնության կազմակերպումը, ներառյալ հղիների վաղ հայտաբերման, հսկման մեխանիզմները եւ պայմանները, նորմալ եւ ախտաբանական հղիության վարման ընթացակարգերը, ծննդաբերության, հետծննդյան վարման ընթացակարգերը, գինեկոլոգիական հիվանդությունների վարման ընթացակարգերը:

Կարողությունները եւ հմտությունները

Մանկաբարձը պետք է կարողանա՝

  • ցուցաբերել անհապաղ մանկաբարձական եւ գինեկոլոգիական նախաբժշկական օգնություն,
  • հետեւել կրծքի հասակի երեխաների զարգացմանը եւ առողջական վիճակին (բուժակա-մանկաբարձական կետում),
  • լրացնել տեղեկանքներ եւ բժշկական ոլորտի այլ փաստաթղթեր,
  • դուրս գրել անձնական ստորագրությամբ դեղորայքներ անհապաղ օգնություն ցուցաբերելու համար (բուժակամանկաբարձական կետում),
  • կատարել բժշկի նշանակումները,
  • ճանաչել գինեկոլոգիական հիվանդությունները,
  • կատարել գինեկոլոգիական հիմնական հետազոտությունները,
  • նախապատրաստել կնոջը գինեկոլոգիական հետազոտության,
  • նախապատրաստել կնոջը վիրահատության,
  • տալ խորհրդատվություն ընտանիքի պլանավորման, ծննդաբերության նախապատրաստման, սեռական կյանքի հիգիենայի, կրծքով կերակրման առավելությունների վերաբերյալ,
  • վերլուծել ստեղծված իրավիճակը եւ որոշումներ ընդունել մասնագիտական իրազեկության եւ իրավասության սահմաններում,
  • տիրապետել հաղորդակցման հմտություններին, կատարել ախտորոշիչ, բուժական, վերակենդանացման,
  • վերականգնողական, կանխարգելիչ, բուժական-
  • առողջարանային, սանիտարալուսավորչական
  • միջոցառումներ, ինչպես նաեւ բժշկի նշանակումներին
  • համապատասխան, հղիներին եւ մանկաբարձական
  • ախտաբանությամբ տառապող հիվանդներին
  • խնամելիս իրականացնել եւ փաստագրել քույրական
  • գործընթացի հիմնական փուլերը,
  • գնահատել ծանր եւ սահմանային իրավիճակում գտնվողների վիճակը եւ առանձնացնել հիմնական ախտանիշներն ու համախտանիշները, ցուցաբերել անհետաձգելի նախաբժշկական օգնություն անհետաձգելի վիճակների, վնասվածքների, թունավորումների ժամանակ, կատարել սիրտ-թոքային վերակենդանացում,
  • գնահատել դեղամիջոցների ազդեցությունը կոնկրեկտ խնամյալների մոտ, ցուցաբերել անհետաձգելի նախաբժշկական օգնություն դեղորայքային թունավորման ժամանակ,
  • հիվանդին նախապատրաստել լաբորատոր,ֆունկցիոնալ, գործիքային հետազոտությունների,
  • կատարել ֆիզիոթերապեւտիկ գործողությունների հիմնական տեսակները, անցկացնել բուժական մարմնամարզության պարապմունքներ, տիրապետել մերսման հնարքներին,
  • հսկողություն սահմանել բժշկի կողմից նշանակված դիետայի պահպանման նկատմամբ,
  • պահպանել դեղորայքի ստացման, պահպանման եւ օգտագործման կանոնները,
  • բարձրացնել գիտելիքների, ունակությունների եւ հմտությունների մասնագիտական մակարդակը:

Անձի որակական հատկանիշներ

  • Դրսեւորել անհրաժեշտ վերաբերմունք աշխատանքի եւ աշխատավայրի նկատմամբ,
  • տիրապետել աշխատանքի մշակույթին եւ էթիկային, արդյունավետ աշխատել թիմում,
  • դրսեւորել քննդատական մտածողություն,
  • կառավարել սթրեսը եւ ժամանակը, առաջացած պրոբլեմներին եւ կոնֆլիկտներին տալ համապատասխան լուծումներ,
  • կարողանալ նախաձեռնել, պահպանել, եզրափակել երկխոսությունները եւ քննարկումները,
  • լինել հաղորդակցվող, թիմային աշխատանքի պատրաստ, նորին ձգտող, ստեղծագործական մտածելակերպ ունեցող, համբերատար, պարտաճանաչ: