Ատամնատեխնիկական գործ

Բժշկի ցուցումով ատամնապրոթեզների՝ շարժական եւ անշարժ, օրթոդոնտիկ եւ դիմածնոտային ապարատների պատրաստում, վերանորոգում եւ աշխատանք ատամնատեխնիկական սարքավորումների, գործիքների ու նյութերի հետ

Խնդիրների բնագավառները
  1. Աշխատատեղի նախապատրաստում եւ անհրաժեշտ աշխատանքային միջավայրի, միջոցների ապահովում
  2. Անշարժ ատամնապրոթեզների պատրաստում եւ թերությունների շտկում
  3. Շարժական ատամնապրոթեզների պատրաստում եւ վերանորոգում
  4. Կլամերների կամ ատաչմենթային ֆիքսացիայի համակարգով բյուգելային պրոթեզների պատրաստում, թերությունների շտկում, վերանորոգում
  5. Օրթոդոնտիկ ապարատների պատրաստում
  6. Դիմածնոտային պրոթեզների պատրաստում
  7. Ձուլման գործ եւ զոդման տեխնիկա

1. Աշխատատեղի նախապատրաստում եւ անհրաժեշտ աշխատանքային միջավայրի, միջոցների ապահովում

Աշխատանքային գործընթացը
  • Աշխատատեղի կազմակերպում՝ հաշվի առնելով աշխատանքի անվտանգության, արտադրական սանիտարիայի եւ արտահագուստի, ինֆեկցիոն եւ հակահրդեհային անվտանգության սահմանված չափանիշները,
  • ընթացիկ եւ առաջիկա աշխատանքի կատարման համար կարիքների գնահատում,
  • անհրաժեշտ սարքավորումների, գործիքների եւ ընտրություն, համապատասխան աշխատանքային կարգավորում։
Կատարման չափանիշներ
  • Առկա է համապատասխան արտահագուստ,
  • աշխատանքի անվտանգության, ինֆեկցիոն եւ հակահրդեհային անվտանգության պահանջները ապահովված են,
  • անհրաժեշտ ատամնատեխնիկական գործիքները եւ նյութերը համապատասխան տեսակով եւ քանակով ընտրված են,
  • սարքավորումները բերված են աշխատանքային ռեժիմի։

2. Անշարժ ատամնապրոթեզների պատրաստում եւ թերությունների շտկում

Աշխատանքային գործընթացը
  • Գամիկների, ներդիրների եւ ծայրատային ատամների պատրաստում,
  • մետաղական եւ պլաստմասե պսակների պատրաստում,
  • մետաղապլաստմասե պսակների պատրաստում,
  • զոդովի եւ ամբողջաձույլ կամրջաձեւ պրոթեզների պատրաստում,
  • պլաստմասե եւ մետաղապլաստմասե կամրջաձեւ պրոթեզների պատրաստում,
  • մետաղակերամիկական պսակների, կամրջաձեւ պրոթեզների, ցիրկոնային գամիկների եւ կերամիկական երեսապատմամբ ցիրկոնային պսակների, կամրջաձեւ պրոթեզների մասին տեղեկատվության տրամադրում։
Կատարման չափանիշներ
  • Տրամադրված դրոշմին համապատասխան ներդիրները եւ ծայրատային ատամները պատրաստված են,
  • տրամադրված դրոշմին համապատասխան պատրաստված են մետաղական եւ պլաստմասե պսակներ,
  • տրամադրված դրոշմին համապատասխան պատրաստված են մետաղապլաստմասե պսակներ,
  • տրամադրված դրոշմին համապատասխան պատրաստված են զոդովի եւ ամբողջաձույլ կամրջաձեւ պրոթեզներ,
  • տրամադրված դրոշմին համապատասխան պատրաստված են պլաստմասե եւ մետաղապլաստմասե կամրջաձեւ պրոթեզներ։

3. Շարժական ատամնապրոթեզների պատրաստում եւ վերանորոգում

Աշխատանքային գործընթացը
  • Մասնակի թիթեղային ատամնապրոթեզների պատրաստում մասնակի անատամության (ադենտիայի) դեպքում,
  • լրիվ շարժական ատամնապրոթեզների պատրաստում լրիվ անատամության (ադենտիայի) դեպքում,
  • շարժական թիթեղային ատամնապրոթեզների վերանորոգման իրականացում,
  • իմմեդիատ ատամնապրոթեզների պատրաստում։
Կատարման չափանիշներ
  • Մասնակի թիթեղային ատամնապրոթեզները պատրաստված են տրամադրված դրոշմին համապատասխան, օգտագործված են համապատասխան նյութերը,
  • օգտագործելով համապատասխան նյութերը, տրամադրված դրոշմին համապատասխան՝ պատրաստված են լրիվ շարժական ատամնապրոթեզներ,
  • վնասված շարժական թիթեղային ատամնապրոթեզները վերանորոգված են,
  • տրամադրված դրոշմին համապատասխան պատրաստված են իմմեդիատ ատամնապրոթեզներ։

4. Կլամերների կամ ատաչմենթային ֆիքսացիայի համակարգով բյուգելային պրոթեզների պատրաստում, թերությունների շտկում, վերանորոգում

Աշխատանքային գործընթացը
  • Պատրաստել բյուգելային պրոթեզներ կլամերային համակարգի ֆիքսացիայով,
  • ատաչմենթների մասին տեղեկատվության տրամադրում,
  • զուգահեռաչափում,
  • բյուգելային պրոթեզների մետաղահենքի ձուլում,
  • արհեստական ատամների ընտրություն եւ շարվածք,
  • պոլիմերիզացիա։
Կատարման չափանիշներ
  • Տրամադրված դրոշմին համապատասխան եւ օգտագործելով անհրաժեշտ նյութեր՝ պատրաստված է բյուգելային պրոթեզ կլամերային ֆիքսացիայով,
  • կատարված է զուգահեռաչաւիում, պրոթեզի տեղադրման եւ դուրսբերման ուղիները որոշված են, պրոթեզի սահմանները ճիշտ ընտրված եւ ընդգծված են,
  • բյուգելային պրոթեզի մետաղահենքը ձուլված է,
  • արհեստական ատամների գույնը եւ չափը ընտրված է,
  • կատարված է արհեստական ատամների շարվածք,
  • պոլիմերիզացիան կատարված է։

5. Օրթոդոնտիկ ապարատների պատրաստում

Աշխատանքային գործընթացը
  • Օրթոդոնտիկ ապարատների պատրաստում,
  • ըստ ստացված դրոշմի՝ շարժական օրթոդոնտիկ ապարատների պատրաստում,
  • ըստ ստացված դրոշմի՝ անշարժ օրթոդոնտիկ ապարատների պատրաստում։
Կատարման չափանիշներ
  • Օրթոդոնտիկ ապարատների հիմնական բաղադրիչները պատրաստված են համապատասխան նյութից,
  • շարժական օրթոդոնտիկ ապարատները պատրաստված են դրոշմին համապատասխան,
  • անշարժ օրթոդոնտիկ ապարատները պատրաստված են դրոշմին համապատասխան։

6. Դիմածնոտային պրոթեզների պատրաստում

Աշխատանքային գործընթացը
  • Դիմածնոտային պրոթեզների հիմնական տեսակների պատրաստում՝ տրամադրված դրոշմին համապատասխան,
  • օբտուրատորների պատրաստում՝ տրամադրված դրոշմի համապատասխան։
Կատարման չափանիշներ
  • Ըստ տրամադրված դրոշմի՝ ֆիքսող, ուղղող, ձեւավորող, դիմածնոտային ապարատները պատրաստված են,
  • ըստ տրամադրված դրոշմի՝ օբտուրատորները պատրաստված են։

7. Ձուլման գործ

Աշխատանքային գործընթացը
  • Նախապես պատրաստված հրակայուն մոդելի վրա ձուլաձողային համակարգի ստեղծում,
  • ստեղծված ձուլաձողային համակարգի հիմքի վրա կաղապարի պատրաստում,
  • դետալի ձուլում։
Կատարման չափանիշներ
  • Նախապես պատրաստված հրակայուն մոդելի վրա ձուլաձողային համակարգը ստեղծված է,
  • ստեղծված ձուլաձողային համակարգի հիմքի վրա կաղապարը պատրաստված է,
  • օգտագործելով համապատասխան համաձուլվածքը՝ դետալը ձուլված է։

Պատասխանատվությունը /անմիջական պատասխանատվության շրջանակ/

Ատամնատեխնիկը պատասխանատու է պատրաստած շարժական եւ անշարժ կոնստրուկցիաների որակի, հումքի եւ նյութերի ընտրության հարցում պատվիրատուին խորհրդատվություն տրամադրելու, նյութական միջոցները արդյունավետ օգտագործելու, աշխատանքը պատվերի պահանջներին եւ համաձայնեցված ժամկետին համապատասխան կատարելու համար։
Ատամնատեխնիկը պահպանում է անվտանգության եւ սանիտարա-հիգիենիկ կանոնները ատամնատեխնիկական աշխատասենյակներում:

Լեզուները

  1. Հայերեն (լավ)
  2. Ռուսեներն (բավարար)
  3. Երկրորդ օտար լեզու (բավարար)
  4. Լատիներեն (անատոմիական, կլինիկական արտահայտություններ ու տերմիններ)

Համակարգիչը

MS Word- բավարար
MS Excel ֊ բավարար
Internet — լավ

Գիտելիքները

Ատամնատեխնիկը պետք է իմանա.

  • ատամնատեխնիկական նյութերը, դրանց հատկությունները, պահպանման եւ կիրառման ցուցումներն ու հակացուցումները,
  • շարժական եւ անշարժ կոնստրուկցիաների առանձնահատկությունները, նշագծման հիմունքները, մեթոդները, մշակման տեխնոլոգիան,
  • շահագործել շարժական եւ անշարժ կոնստրուկցիաների պատրաստման համար օգտագործվող սարքավորումները,
  • շարժական եւ անշարժ կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիայում կիրառվող հիմնական տերմիններն ու հասկացությունները,
  • ատամնատեխնիկական նյութերի անհամատեղելիությունները, կողմնակի եւ թունավոր ազդեցությունները։

Կարողությունները եւ հմտությունները

Ատամնատեխնիկը պետք է կարողանա.

  • ընդունել եւ գնահատել դրոշմը,
  • պահպանել նախազգուշական միջոցառումները ատամնատեխնիկական նյութերի հետ աշխատելու ժամանակ,
  • օգտվել կշռաչափային գործիքներից, սարքերից,
  • ընտրել շարժական եւ անշարժ կոնստրուկցիաների համար հումք ու նյութեր, մշակման ռեժիմները, սարքավորումները եւ գործիքները,
  • կատարել անհրաժեշտ հաշվարկներ շարժական եւ անշարժ կոնստրուկցիաների պատրաստման համար,
  • կազմակերպել արդյունավետ աշխատանք,
  • օգտվել տեղեկատու գրականությունից։

Անձի որակական հատկանիշներ

  • Դրսեւորել անհրաժեշտ վերաբերմունք աշխատանքի եւ աշխատավայրի նկատմամբ,
  • տիրապետել աշխատանքի մշակույթին եւ էթիկային արդյունավետ աշխատել թիմում,
  • դրսեւորել քննդատական մտածողություն,
  • կառավարել սթրեսը եւ ժամանակը, առաջացած պրոբլեմներին եւ կոնֆլիկտներին տալ համապատասխան լուծումներ,
  • կարողանալ նախաձեռնել, պահպանել, եզրաւիակել երկխոսությունները եւքննարկումները,
  • լինել հաղորդակցվող, թիմային աշխատանքի պատրաստ, նորին ձգտող, ստեղծագործական մտածելակերպ ունեցող, համբերատար, պարտաճանաչ։