Ուսանողական խորհրդի 14-րդ կոնֆերանս

Գյումրու պետական բժշկական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ քոլեջի ուսանողական խորհրդի 14-րդ կոնֆերանսը։

Կոնֆերանսի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվեց նախագահությունը։ Նախագահությունն իր կազմից փակ քվեարկությամբ ընտրեց ուսանողական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ։

Կոնֆերանսին հրավիված էին քոլեջի տնօրեն` Մ.Մարտիրոսյանը, տնօրենի օգնական` Մ. Մարտիրոսյանը, ուսումնական հարցերով փոխտնօրեն՝ Շ. Հակոբյանը, դաստիարակչական հարցերով փոխտնօրեն`Ք. Վանոյանը, կրթության որակի պատասխանատու` Ա. Ներսիսյանը։

Շնորհավորում ենք բոլորին, ակնկալում ենք ակտիվ և արդյունավետ աշխատանք: