Ֆարմակոգնոզիա մոդուլի ավարտին Գյումրու պետական բժշկական քոլեջի դեղագործական բաժնի 202 և 106 խմբի ուսանողների համար կազմակերպվեց շրջայց Մատենադարան։ Այցի նպատակն էր ծանոթանալ բժշկությանը և դեղագործությանը վերաբերող հնագույն արժեքներին։
Ուսանողները ծանոթացան Դիոսկորիդի «Դեղամիջոցների մասին» հունարեն բնագրի պատառիկին 6-7դ,Դեղաբուսակին 18դ։
Ներկայացվեց հնագույն մատենագրությունները՝արաբերեն գրերով պապիրուս,8րդ դ հին Եգիպտական Էբերսի պապիրուսը, մագաղաթյա գրվածքները, Մխիթար Հերացու գրվածքները։
Ծանոթացան Հնավանդ «Սրբարար» մոմի հին հայկական բաղադրատոմսով միջնադարյան հատուկ տեխնոլոգիաների հիման վրա պատրաստված բնական մեղրամոմով և 12 բույսերով, որը օգտագործվել է շրջապատը բացասական էներգիայից մաքրելու և կյանքի ուրախությունը պահպանելու համար։ Ինչպես նաև , «Դրախտի բույրը» որը պատրաստված էր հնավանդ դեղատոմսով 40 դեղաբույսերի եթերայուղերից և ունի կենարար ուժ, մեռոնը` «Դրախտի հոտը կառնեք» բնորոշմամբ։








